Ուրբաթ, 19.04.2024, 09:55
Գլխավոր » 2012 » Ապրիլ » 26 » ՑՆԾՈՒԹՅՈՒՆ.ԲԱՎԱՐԻԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
03:02
ՑՆԾՈՒԹՅՈՒՆ.ԲԱՎԱՐԻԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քիչ առաջ ավարտվեց Չեմպիոնների լիգայի Ռեալ - Բավարիա կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը: Այն իհարկե ավարտվեց մյունխենյան ակումբի վերջնական հաղթանակով: Հաղթանակ, որը տրվեց կենաց մահու պայքարում, հաղթանակ, որը ոսկե տառերով կգրվի եվրոպական ամենահեղիանակավոր խաղարկության և Բավարիայի պատմության էջերում:

Մեկ անգամ չէ, որ Բավարիան ցուցաբերել է կամային գերհզոր հատկանիշներ: Բացառություն չեղավ նաև այս վճռորոշ և ճակատագրական խաղում:
Հանդիպման մեկնարկային 14 րոպեներից հետո Բավարիան հայտնվեց կատարյալ "նոկ-դաունի" մեջ: Նախ 6-րդ րոպեին Դավիդ Ալաբայի սեփական տուգանայինում ձեռքով խաղի համար մրցավարը նշանակեց  կասկածելի 11 մետրանոց հարված, որը դիպուկ հարվածով իրացրեց Ռոնալդուն`1:0: Հաջողությունից ոգևորված Ռեալը կարողացավ երկրորդ անգամ խոցել Նոյերի պաշտպանած դարպասը: Կրկին անգամ փայլեց Ռոնալդուն` 2:0: Հենց խաղասկզբում Ռեալը ձեռք բերեց իր համար այդքան անհրաժեշտ հաշիվը(առաջին խաղը 2:1 հաշվով ավարտվել էր ի հօգուտ Բավարիայի: 
Թվում էր, թէ Բավարիան դատապարտված է , սակայն կրկին անգամ մյունխենյան գրանդը ապացուցեց իր գերկամային բարձր որակները: Հարկ է հիշել երկու տարի առաջ ՉԼ 1/4 եզրափակիչում Մաչեսթեր Յունայթեդի հետ արտագնա հանդիպումը, երբ ամեն ինչ սկսեց այնպես, ինչպես այսօրվա խաղում, բայց Բավարիան կրկին անգամ արժանապատվորեն դուրս եկավ ստեղծված իրավիճակից: Բաց թողած երկու գնդակից հետո գործի դրվեց բավարական մեքենան: Բավարիան շատ արագ տիրեց խաղային և տարածքային առավելությանը: Այդուհանդերձ բավարական գրոհների տեղատարափի արդյունքում Պեպեն սեփական տուգանայինում տապալեց Մարիո Գոմեսին: Մրցավարը նշանակեց 11 մետրանոց, որը իրացրեց Արիեն Ռոբենը` 2:1 և ընդհանուր դիմակայության հաշիվը  հավասարվեց` 3:3:

Փոխնիփոխ գրոհներով ընթացած առաջին խաղակեսից հետո այնպիսի տպավորթյուն էր, որ թիմերը անպայման պետք է խոցեին միմյանց դարպասը, սակայն մինչ հանդիպման վերջին րոպեն այդպես էլ գոլեր չգրանցվեցին: Չնայած Բավարիան մի քանի հիանալի պահ ստեղծեց, բայց այդպես էլ չկարողացավ օգտվել դրանցից: Երկու դրվագում էլ "հրեշավոր" ձևով գործեց Մարիո Գոմեսը, մինչդեռ գերմանացին երկու դրվագում էլ պատավոր էր գրավել մրցակցի դարպասը:Եթե առաջինում նրա գլխով հարվածից հետո գնդակը հաշված միլիմետրերի տարբերությամբ շեղ ընթացավ, ապա խաղավերջում անհասկանալի գործողությունների արդյունքում չկարողացավ հարմարավետ դիրքից վճռել հանդիպմա ելքը: 
Խաղի հիմանական ժամանակում հաղթողը այդպես էլ ի հայտ չեկավ և նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ նույնպես հաղթողը ի հայտ չեկավ: Հարկ է նշել, որ Ռիբերիի փոխարեն խաղադաշտում հայտնված Թոմաս Մյուլլերը ակնհայտորեն ձախողեց հանդիպումը: Դրա վառ ապացույցն էր լրացուցիչ ժամանակում Բավարիայի թուլ հարձակվողական գործողությունները: Այդուհանդերձ լրացուցիչ ժամանակում ավելի լավ էր նայվում Ռեալը և դարպասը գրավելու մի շարք հիանալի հնարավորթյուններ ձեռքից բաց թողեց: 
Հաղթողին կողմերը որոշեցին նշանակված հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում: Այստեղ ավելի ամուր գտնվեցին գերմանացիների նյարդերը: Հարկ է նշել աշխարհի երկու լավագույն դարպասապահների փայլուն խաղը: Նոյերը` Ռոնալդուի և Կակայի հարվածներից հետո կարողացավ հետ մղել գնդակը: Նմանատիպ քաջագործությամբ աչքի ընկավ նաև Կասիլիասը, ով կարողացավ ետ մղել Կրոսի և Լահմի հարվածները: Այդուհանդերձ ամեն ինչ վճռվեց Ռամոսի վրիպման և Շվայնշտայգերի հարվածի հարվածի արդյունքում:

Բավարիան հաղթեց և իրավունք վաստակեց սեփական Ալիանց Արենա մարզադաշտում մասնակցել եզրափակչին, ուր ուժերը կչափի Լոնդոնի Չելսիի հետ: Ի դեպ Բավարիան Չեմպիոնների լիգայի խաղարկության պատմության մեջ դարձավ, այն միակ ակումբը, որը իրավունք է վաստակում հանդես գալ սեփական մարզադաշտում կայանլիք եզրափակչին: Մայիսի 19-ին  լեփ լեցուն  "Ալիանց Արենայում" Բավարիան տանտիրոջ կարգավիճակով կներկայանա Չեմպիոնների լիգյաի վերջին և վճռորոշ հանդիպմանը:

ՌԵԱԼ - ԲԱՎԱՐԻԱ 2:1 (1:3 11 մետրանոցներով; առաջին խաղ 1:2)
Գոլեր` Ռոնալդու 6 (11մ), 14' - Ռոբբեն 27' (11 մ)  

ՌԵԱԼ: Կասիլիաս, Արբելոա, Ռամոս, Պեպե, Մարսելո, Ալոնսո, Խեդիրա, Դի Մարիա (Կակա 75), Օզիլ (Գրաներո, 111), Ռոնալդու, Բենզեմա (Հիգուաին, 106)  

ԲԱՎԱՐԻԱ: Նոյեր, Լահմ, Բոատենգ, Բադշտուբեր, Ալաբա, Շվայնշտայգեր,Լուիս Գուստավո, Ռոբեն, Կրոս, Ռիբերի (Մյուլլեր, 96), Գոմես
Զգուշացումներ` Պեպե, Արբելոա, Գրաներո - Ալաբա, Ռոբբեն, Լուիս Գուստավո, Բադշտուբեր 

ՀԵՏԽԱՂՅԱ 11 ՄԵՏՐԱՆՈՑ ՀԱՐՎԱԾԱՇԱՐ`

Ալաբա - գոլ               Ռոնալդու - վրիպում
Գոմես - գոլ                 Կակա - վրիպում
Կրոս - վրիպում         Ալոնսո - գոլ
Լահմ - վրիպում         Ռամոս - վրիպում
Շվայնշտայգեր - գոլ

ԽԱՂԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ`




ՖՈՏՈՇԱՐՔ`


















Դիտումներ: 1034 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 141 2 »
0  
14 SAQ   (27.04.2012 18:09) [Նյութ]
BAVARIAN ES TARI 2 GAVAT KKRI MEK@ GERMANIAI SUPER GAVAT MEKNEL DE ARDEN PARZA VAT 4I......

+1  
13 SAQ   (26.04.2012 17:22) [Նյութ]
JAN BAVARIAN REALI BMBULNER@ QAMUN TVEC HIMAEL CHELSIIN@..U VERJ

0  
12 margar   (26.04.2012 16:32) [Նյութ]
Bavarian arjani er haxtanaki,chemponeri ligaum Rel@ voch mi lurj tmi cher handipel,isk Bavarian mahvan xmbic 1 texov durs ekav ba arjani ch chempioni

+1  
10 khcho-sensei   (26.04.2012 16:17) [Նյութ]
URA! URA!

-1  
9 Real Madrid   (26.04.2012 16:16) [Նյութ]
ES CHEM GRE VOR REAL@ BAN KAN KAM CHI ANI BAYC EKEQ DUQEL HAMOZVEQ VOR REAL@ XAXAC SHAT LAV U SHAT SIRUN. ELI DZEZ SHNORHAVORUM EM BAYC MEKA REALI XAX@ SHAT SIRUN ER. U ARAJIN 30 ROPEUM BAVARIAN SHAT XXCHUK TESQ UNER

+1  
11 Oliver   (26.04.2012 16:21) [Նյութ]
Բավարիան շատա հայտնվել նման ծանր իրավիճակներում, բայց շատ ժամանակա իր գերկամային հատկանիշների շնորհիվ բազում խաղերա բեկել իր օգտին:

+1  
8 margar   (26.04.2012 15:57) [Նյութ]
11 tari chempion cheq exe ,srtanc havatum em dzez,partavor eq darnaq chempion hoqov Bavariai het biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin

+1  
7 munich   (26.04.2012 15:16) [Նյութ]
halalaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
bavarias chempionaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

+1  
6 Coach   (26.04.2012 14:52) [Նյութ]
bravo!!!

+2  
5 Tigran Bayern Schweinsteiger   (26.04.2012 12:15) [Նյութ]
Էս տարի Բավարիան կգրավի ՉԼ - ի գավաթը դրանում կասկած չկա:

+1  
4 Effenberg   (26.04.2012 12:06) [Նյութ]
Parq bavariayin kecce Neuery eev mnacats: Nman uraxutyun vaxuc cheinq aprel: Xaxal sepakan ezrapakichwum da parzapes hrasq e

1-10 11-13
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0