Շաբաթ, 27.04.2024, 04:30
Գլխավոր » 2012 » Դեկտեմբեր » 31 » ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
19:07
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Մեր շատ սիրելի հայ բավարացիներ 2012 թվականը լավ և վատ առումներով դեռ  երկար կմնա բոլորիս հիշողություններում: Այս տարի մեր ֆան ակումբը բավականին մեծ զարգացում ապրեց և այն համալրվեց տասնյակ նոր հայ բավարացիներով և վերջապես մենք ստացանք Բավարիայի պաշտոնական երկրպագուի կարգավիճակ: Այս առումով իհարկե ընթացիկ տարին հաջողված կարելի է համարել, սակայն ինչ վերաբերվում է մեր սիրելի ակումբի տիտղոսներ նվաճելուն, ապա պետք է նշել, որ այս առումով ամեն ինչ սարսափելի վատ ստացվեց: Բավարիան ձախողվեց բոլոր մրցաշարերում, իսկ ամենաողբերգալին իհարկե Չեմպիոնների լիգայի չարաբաստիկ տնային եզրափակիչն էր, որը ավարտվեց անհավատալի կերպով: 
Համոզված եմ, որ նման պարտությունը Բավարիայի պատմության ընթացքում եղավ առաջինը և վերջինը: Անկասկած  2013 թվականին մեր սիրելի ակումբը մեզ ուրախացնելու բազմաթիվ առիթներ է ընձեռելու: Քանի, որ կյանքը պայքար է և ֆուտբոլն էլ կյանք է, ապա պետք է նայել առաջ և հավատալ մեծ հաղթանակներին: 
Ուրախ ենք , որ կարողացանք համախմբվել և ստեղծել մի յուրօրինակ ընտանիք, որտեղ հավավքվել են մեր երկրի ամենայուրօրինակ երկրպագուները: 
Վերջում ցանկանում ենք շնորհավորել հայ բավարացիների ամանորն ու սուրբ ծնունդը` մաղթելով երջանկություն, սեր, համերաշխություն, խաղաղություն ու անպարտելիություն: Առանձնակի մաղթում ենք, որպեսզի Բավարիան վերջապես կարողանա նվաճել, այն բոլոր տիտղոսները, որոնք չկարողացավ նվաճել նախորդ մի քանի տարիների ընթացքում: 

Հարգանքներով` Բավարիայի առաջին հայկական ֆան ակումբի հիմնադիր խորհուրդ


Դիտումներ: 490 | Ավելացրեց: Oliver | Թեգեր: Բավարիա Մյունխեն, շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 2
0  
2 Coach-Gevorgyan   (04.01.2013 12:44) [Նյութ]
shnorhavor!!!boloris hamar haxtanakneri tari lini!!!

0  
1 sergoaslan   (31.12.2012 20:32) [Նյութ]
shnorhavor!!!!!!!!!!!!

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0