Ուրբաթ, 03.05.2024, 18:37
Գլխավոր » 2011 » Մայիս » 19 » Երկու լուր "Բավարիայից"
14:01
Երկու լուր "Բավարիայից"
Հարգելի ընթերցող, Ձեզ ենք ներկայացնում երկու հետաքրքիր լուր կապված Մյունխենի "Բավարիայի" հետ:
Նախ նշենք, որ ինչպես հաղորդում է Bild պարբերականը, Լոնդոնի "Արսենալի" ղեկավարությունը մերժել է թիմի եզրային պաշտպան Բակարի Սանյային ձեռք բերելու "Բավարիայի" առաջարկը, քանի որ բրիտանացիները չեն համաձայնել գերմանացիների առաջարկած տրանսֆերային գումարին: Նշենք, որ "Արսենալը" Սանյայի վաճառքից 15 մլն եվրոյից ավելի գումար է ակնկալում:
Անդրադառնանք նյուս նորությանը. մյունխենցիների ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին վստահ է, որ նոր մրցաշրջանից առաջ անհրաժեշտ է ուղեղացնել թիմի կազմը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը, մասնավորապես, ընդգծել է "Շալկե 04" ակումբի և Գերմանիայի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերի տեղափոխության կարևորությունը. "Վատ չէր լինի, եթե Նոյերը տեղափոխվեր "Բավարիա": Նույնը վերաբերվում է նաև Բոատենգին: Այդ ֆուտբոլիստները կուժեղացնեին մեր թիմի կազմը: Ակնհայտ է, որ հաջորդ մրցաշրջանում մեզ նոր ֆուտբոլիստներ են հարկավոր լինելու",- Kicker պարբերականի թղթակցին ասել է Ռիբերին:
Հ.Գ. Նկարում պատկերված է "Բավարիայի" 2011-12թթ. մրցաշրջանի նոր մարզահագուստը:
Դիտումներ: 603 | Ավելացրեց: Cristiano-777 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 1
-1  
1 GEV   (20.05.2011 23:08) [Նյութ]
Lav klni ete Bavarian dzer beri Saniayin.

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0