Շաբաթ, 04.05.2024, 17:53
Գլխավոր » 2011 » Մարտ » 20 » ՖՐԱՅԲՈՒՐԳ - ԲԱՎԱՐԻԱ 1:2
00:35
ՖՐԱՅԲՈՒՐԳ - ԲԱՎԱՐԻԱ 1:2

  
   27-րդ տուրի շրջանակներում Բավարիան հյուրնկալվել էր Ֆրայբուրգին:
Չնայած, որ հանդիպման մեկնարկը անցավ տանտերերի առավելությամբ, սակայն հաշվի մեջ առաջ անցան հյուրերը: 7-րդ րոպեին ստանդարտ դիքրի խաղարկումից հետո  աչքի ընկավ Մարիո Գոմեսը: Ֆրայբուրգի պատասխանը իրեն երկար սպասեցնել չտվեց: Քիչ անց Լուիս Գուստավոյի անհամաձայնեցված խաղի արդյունքում Մակիադին մեն-մենակ հայտնվեց Կրաֆտի դեմ, սակայն երիտասարդ դարպասապահը կարողացավ միայն խաղի կանոնների խախտման գնով  կանգնեցնել աֆրիկացի կիսապաշտպանին: Մրցավարը առանց վարանելու նշանակեց 11 մետրանոց, սակայն առաջնության լավագույն ռմբարկուներից մեկի` Դեմբա Պապիս Սիսեի հարվածից հետո Կրաֆտը իր անձնուրաց խաղով Բավարիային փրկեց  վերահաս գոլից: Այդուհանդերձ մի քանի րոպե անց Սիսեն կատարեց իր
§սև գործը¦: Կրկին անգամ Լուիս Գուստավոի դիրքային սխալից հետո հարվածային դիրքում հայտնված ռմբարկուն ոչ մի շանս չթողեց Կրաֆտին`1:1: Խփած գնադկից հետո ոգևորված տանտերերը ևս մի քանի անգամ կարողացան անհանգստացնել Թոմաս Կրաֆտին: Դրվագներից մեկում գնդակը նույնիսկ դիպավ ուղղահայաց դարպասաձողին: Երկրորդ խաղակեսում Բավարիան խաղադաշտ դուրս եկավ լիովին կերպարանափոխված և գրոհների տարափներով փորձեց դիմակայության ելքը իր կողմը թեքել: Չնայած բավարացիների գործադրած ջանքերին գնդակը համառորեն չէր հայտնվում Ֆրայբուրգի դարպասում: Հիանալի դիրքերից մյունխենցիները զարմանալիորեն չէին կարողանում դիպուկ  և  վճռական հարված կատարել: Ժամանակը ընթանում էր, իսկ բաղձալի արդյունքը ուշանում էր: Այն բանից հետո, երբ լուր հասավ, որ զուգահեռաբար խաղում Հանովերը Հոֆենհայմի հետ խաղում առջևում է երկու գնդակի առավելությամբ, բավարացիները ուժի մեջ դրեցին իրենց ողջ հարձակվողական պոտենցիալը: Այդուհանդերձ իրենց համառության և աշխատասիրության համար մյունխենիցները պարգևատևվեցին հանիպման 88-րդ րոպեին, երբ իր անհատական փայլուն խաղի արդյունքում գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ ամենակարող Ֆրանկ Ռիբերին` 1:2 և Բավարիան
անչափ կարևոր հաղթանակ տոնեց, ոչ թույլ մրցակցի նկատմամբ և ևս մեկ քայլ կատարեց դեպի Չեմպիոնների լիգայի ուղեգիր ընձեռող երրորդ հորիզոնական:

 
ՖՐԱՅԲՈՒՐԳ - ԲԱՎԱՐԻԱ 1:2

§Բադենովա շտադիոն¦ 24,000.Ֆրայբուրգ
Գոլեր`Սիսե 17' - Գոմես 7', Ռիբերի 88'
ՖՐԱՅԲՈՒՐԳ: Բաուման - Մուիջա, Տոպրակ (Բարտ), Բաստիանս - Շուստեր - Կալիգիուրի (Բութչեր 85'), Ֆլում (Ռայզինգեր 77'), Մակիադի, Պուտսիլա (Յանո 89') - Սիսե

ԲԱՎԱՐԻԱ: Կրաֆտ - Լահմ, վան Բույտեն, Լուիս Գուստավո, Պրանյիչ - Կրոս (Տիմոշչուկ 78'), Շվայնշտայգեր - Ռոբեն (Հ.Ալթինթոփ 30'), Մյուլեր (Կլոզե 71'), Ռիբերի - Գոմես

Զգուշացումներ`Շուստեր. Ռայզինգեր

Մրցավար` Պետեր Գագելման


Դիտումներ: 647 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 2
+1  
2 Oliver   (21.03.2011 03:28) [Նյութ]
De karevor@ vastakats ereq miavorn er. Patkeracra ete Bavarian chaxter norich Hanoeric 5 miavori tarberutyun@ kverakangnver. Parq astco vor nerka drutyamb tarberutyun@ 2 miavora.

0  
1 Rommel   (20.03.2011 13:20) [Նյութ]
Lav chxaxacinq, bayc karevor haxtanak taranq ... cool

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0