Կիրակի, 27.09.2020, 16:57
Գլխավոր » 2012 » Հունիս » 22 » ԳԵՐՄԱՆԻԱ-ՀՈՒՆԱՍՏԱՆ ԽԱՂԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԴԻՏՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ
14:10
ԳԵՐՄԱՆԻԱ-ՀՈՒՆԱՍՏԱՆ ԽԱՂԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԴԻՏՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Եվրո 2012-ի առիթով այս օրերին ողջ աշխարհը տարված է ֆուտբոլով: Այս առումով բացառություն չէ նաև Հայաստանը: Խաղերի ընթացքում Երևանի տարածքում գտնվող տարբեր սրճարաններում և բարերում կարելի է նկատել մեծ աժիոտաժ: Չնայած, որ Հայաստանի հավաքականը չի մասնակցում ու երբևէ չի մասնակցել Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերին, այդուհանդերձ դա չի խանգարում, որպեսզի հայ ֆուտբոլասերներ երկրպագեն այլ երկրների հավաքականների և մեծ ոգևորությամբ աջակցեն իրենց համակրելի ընտրանիներին:


Ինչպես հայտնի է Հայաստանում քիչ թիվ չեն կազմում նաև գերմանական ֆուտբոլի երկրպագուները` մասնավորապես Բավարիայի և Գերմանիայի հավաքականի աջակիցները: 
Գերմանական ֆուտբոլի երկրպագուների մեծամասնությունը(լինի դա Բորուսիայի, Վերդերի կամ Շալկեի երկրպագու) աջակցում է Nationalmanschaft -ին: Ուստի այդ պատճառով Բավարիայի հայալեզու երկրպագուների կայքը անմասն չի մնում ֆուտբոլային այս յուրօրինակ տոնին և միանում է Գերմանիայի հավաքականի երկրպագուների բանակին: 
Եվրո 2012-ի առիթով, Երևանում` Bavaria-munchen.do.am կայքի գլխավորությամբ կազմակերպվում են Գերմանիայի հավաքականի մասնակցությամբ խաղերի մասսայական դիտումներ:
Գերմանիայի հավաքականի բոլոր երկրպագուներին առաջարկում ենք միանալ մեզ: Այսօր Գերմանիա-Հունաստան խաղը դիտելու կապակցությամբ հավաքվելու ենք 22:00-ին` Yankee Pub գարեջրատան առջև, որը գտնվում է Սայաթ-Նովա 3 հասցեում:
Դիտումներ: 600 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 2
+1  
2 Karen   (22.06.2012 18:58) [Նյութ]
Erebeq chei mtaci, vor Hayastanum ka nman germanakan futboli aktiv balelshikner

+1  
1 Robert328   (22.06.2012 16:23) [Նյութ]
cool Super xosqer

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0