Ուրբաթ, 29.03.2024, 16:35
Գլխավոր » 2012 » Հունիս » 14 » ԳՈՄԵՍԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է ՊԱՐԳԵՎՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՆ
01:08
ԳՈՄԵՍԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է ՊԱՐԳԵՎՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՆ
Գերմանիայի հավաքականը սկզբունքային մրցավեճում 2:1 հաշվով առավելության հասավ Հոլանդիայի ընտրանու նկատմամբ  խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ գրեթե 1/4 եզրափակչի ուղեգիրը նվաճեց:

Հանդիպման հերոսը կրկին անգամ դարձավ Մարիո Գոմեսը, ով դարձավ դուբլի հեղինակ և ստիպեց  լռել իր բոլոր քննադատներին:

Հանդիպման մեկնարկը ավելի լավ անցկացրեցին"նարնջագույնները": Դրվագներից մեկում Ռոբին վան Պերսին կարող դառնալ արագ գոլի հեղինակ, սակայն հոլանդացու հարվածը թույլ ստացվեց: Գերմանացիների պատասխանը իրեն երկար սպասեցնել չտվեց և րոպեներ անց Մեսութ Օզիլի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին և հայտնվեց Ստեկելենբուրգի ձեռքերում: 
20-րդ րոպիեց ի վեր Գերմանիան սկսեց ապավինել իր ֆիրմային խաղին և հետզհետե սկսեց ճնշում գործադրել հոլանդացիների դարպասին: Նման պայմաններում գոլը իրեն երկար սպասեցնել չտվեց: Բաստիան Շվայնշտայգերի գրագետ փոխանցումից հետո "Սուպեր" Մարիոն գնդակը հիանալի ձևով կասեցրեց և այն ուղարկեց Ստեկելենբուրգի պաշտպանած դարպասը:
Խփած գոլից հետո գերմանացիների սկսեցին ավելի մեծ եռանդով և ոգևորությամբ գործել, իսկ հոլանդացիները խուճապի մատնված ոչ մի կերպ չէին կարողնաում վերգտնել իրենց: Յոահիմ Լյովի սաները օգտվելով մրցակցի ընկճված վիճակից առաջին խաղակեսի վերջնամասում ևս մեկ գնդակ ուղարկեցին հոլանդացիների դարպասը: Կրկին անգամ փայլատակեց Մարիո Գոմեսը, ով սուր անկյունից կատարած դիպուկ հարվածով այս խաղում ձևակրեպեց դուբլ և առաջնությունում իր խփած գոլերի քանակը հասցրեց երեքի:
Առաջին խաղակեսի վերջնամասում գերմանացիները կարող էին նաև երրորդ գնդակը ուղարկել մրցակցի դարպասը, սակայն ի ուրախություն հոլանդացիների թիմերը ընդմիջման գնացին 2:0 հաշվով:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում պատկերը չփոխվեց: Կրկին դրության տերը գերմանացիներն էին, իսկ հոլանդացիները ոչ մի կերպ չէին կարողանում թեկուզ վտանգավոր պահեր ստեղծել Նոյերի պաշտպանած դարպասի մոտ: Այդուհանդերձ հանդիպման վերջնամասում Ռոբին վան Պերսիի անհատական գործողությունների և հեռահար դիպուկ հարվածից հետո հոլանդացիների հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել նրանց չհաջողվեց: Թվում էր, թե խաղի վերջնամասը կանցնի հոլանդացիների բուռն գրոհների ներքո, սակայն գերմանացիները կարողացան գրագետորեն կազմակերպել իրենց խաղը և ոչ մի շանս չտալով մրցակցին հանդիպումը մոտեցրեցին իր տրամաբանական ավարտին`2:1: 

Այսպիսով Գերմանիայի ազգային հավաքականը այս հաղթանակից հետո վաստակեց 6 միավոր և վստահորեն գլխավորեց "մահվան խմբի" մրցաշարային աղյուսակը: Յոահիմ Լյովի սաները խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնեն հունիսի 17-ին Դանիայի հավաքականի հետ:

ՀՈԼԱՆԴԻԱ - ԳԵՐՄԱՆԻԱ 1:2
Եվրո 2012. D խումբ
13.06."Մետալիստ Արենա", Խարկով, 22:45 
Գոլեր`վան Պերսի 73' -  Գոմես 24',38' 

ՀՈԼԱՆԴԻԱ: Ստեկելենբուրգ - վան դեր Վիլ, Հեյտինգա, Մատեյսեն, Վիլեմս - վան Բոմել, Ն.Դե Յոնգ  - Ռոբեն, Սնեյդեր, Աֆելայ - վան Պերսի
Մարզիչ: վան Մարվիկ

ԳԵՐՄԱՆԻԱ: Նոյեր - Բոատենգ, Հումելս, Բադշտուբեր, Լահմ - Խեդիրա, Կրոս - Մյուլլեր, Օզիլ, Պոդոլսկի - Գոմես

Պահեստայիններ: Վիզե, Ցիլեր, Հյովեդես, Մերտեզակեր, Շմելցեր, Լ.Բենդեր, Գյոտցե, Գյունդողան, Ռոյս, Շվայնշտայգեր, Կլոզե, Շյուռլե
Մարզիչ: Լյով

Մրցավար: Էրիկսոն (Շվեդիա)

ԽԱՂԻ ՀԵՐՈՍ

ՄԱՐԻՈ ԳՈՄԵՍ




Դիտումներ: 996 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 5
0  
5 Coach   (14.06.2012 19:11) [Նյութ]
ha)))et xaxi masin xosalu ban chka...miayn shnorhavoranqner Gomezin...)))

+1  
4 Robert328   (14.06.2012 12:54) [Նյութ]
Es spasum ei

+1  
3 Oliver   (14.06.2012 11:54) [Նյութ]
Շատ լկցանկանայի, որ սա շարունակական լիներ նաև Բավարիայում

+1  
2 Oliver   (14.06.2012 11:53) [Նյութ]
Կոնկրետ քննքադատներիս սսկացրեց

+1  
1 munich   (14.06.2012 11:36) [Նյութ]
ov karar Super Marioic senc gexecik goler spaser

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0