Շաբաթ, 27.04.2024, 01:27
Գլխավոր » 2011 » Ապրիլ » 25 » ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋՈՒՄ Է «ՄԵՌՆՈՒՄ»
00:14
ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋՈՒՄ Է «ՄԵՌՆՈՒՄ»


Առաջնության ավարտը սարերի հետևում չէ և մրցաշարային աղյուսակը վերջնական տեսք ստանալու համար մնացել է ընդամենը երեք տուր: Մնացած երեք խաղերից առաջ «Բավարիան» երրորդ հորիզոնականի համար պայքարում 2 միավորով զիջում է Հանովերին: Վերջին միավորների կորստից հետո մյունխենյան ակումբը կրկին նահանջեց չորրորդ հորիզոնականը, իսկ հանովերյան ակումբը` ընդհակառակը կարողացավ կրկին նվաճել երրորդ հորիզոնականը: Եթե տրամաբանենք և հիմնվենք Թոմաս Մյուլլերի խոսքերի վրա, ապա կնկատենք, որ դրությունը իրոք լուրջ է: Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում գերմանական գրանդի մասնակցությունը մեծ հարցականի տակ է դրված: Եվ դա ի շնորհիվ բավարական «հզոր» ղեկավարության շնորհիվ:
                   
Ընթացիկ մրցաշրջանում նրանց անտրամաբանական որոշումների արդյունքում թիմը տանուլ տվեց բոլոր երեք ֆրոնտներում: Սակայն սկսենք ամենասկզբից: Նախ մյունխենյան ակումբի ղեկավաները «փիլիսոփա» վան Գալի գլխավորությամբ  նախորդ տարվա Չեմպիոնների լիգայի պարտված եզրափակիչից հետո չցանկացան նկատել թիմի պաշտպանության կոպիտ սխալները և հետևություններ անել դրանցից: Դարպասպահի խնդիր նունպես նրանց չսթափեցրեց և արդյունքում «Բավարիան» մրցաշրջանը սկսեց այն կազմով, որով ավարտեց: Չնայած Չեմպիոնների լիգայի խմբային փուլում նրանք վստահորեն հաղթանակներ էին տոնում, այդուհանդերձ ներքին առաջնությունում հակառակ պատկերն էր տիրում: Թվում էր կրկնվելու է նախորդ տարվա պատմությունը:  Վան Գալի գլխավորությամբ թիմը այն ժամանակ նույնպես սկսեց անհաջող, իսկ ձմեռային արձակուրդներից հետո «Բավարիան
» սթափվելով կարողացավ նվաճել երկրի գավաթն ու առաջնության արծաթե սկուտեղը, ինչպես նաև հասավ մինչ աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի եզրափակիչ և  այնտեղ զիջեց Միլանի «ինտերին»: Բավարական «բոսերը» նման հրաշքի էին հավանաբար սպասում  այս մրցաշրջանի երկրորդ հատվածում:
              
Բայց նրանք նույնիսկ չէին մտածում, որ ամեն անգամ հրաշքներ չեն լինում: Զարմանալի է ինչպես կարելի է նման բանի սպասել, երբ ինքնագլուխ վան Գալի մտահաղացմամբ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տրանսֆերի հանվեց թիմի ավագ և առաջատար Մարկ վան Բոմելը: Չդադարացնելով թիմի փլուզման գործնթացը, հոլանդացի մասնագետը չգիտես ինչու վաճառեց նաև պաշտպաններ Բրաֆհեյդին, Ալաբային և փորձառու Դեմիչելիսին: Իհարկե Դեմիչելիսին աշխարհի լավագույն պաշտպանների շարքին դասելը անիմաստություն կլինի, բայց այն,որ արգենտինացին իր հարուստ փորձի հաշվին միշտ էլ պետք է եկել «Բավարիային
»  դա փաստ է: Մարզիչը նրանից ազատվեց, զուտ անձնական տարաձայնությունների պատճառով: Այդ պարագայում վան Գալը գործեց, ինչպես «էգոիստ»: Եվ փոխարենը միայն «Հոֆենհայմից» գնվեց միջակ կարգի ֆուտբոլիստ`Լուիս Գուստավոն, ով մինչ օրս խաղադաշտում չունի իր հստակ խաղային տեղը: Հասկանալի է, որ նա ունիվերսալ ֆուտբոլիստ է, բայց ամեն դեպքում որպես կենտրոնական պաշտպան, մեղմ ասած այդքան էլ լավ չի նայվում: Միգուցե հիշենք «Ինտերի» հետ առաջին հանդիպումը, երբ բրազիլացին իրեն հիանալի դրսևորեց հենակետայինի դիրքում, բայց դա ընդամենը մեկ-երկու խաղի ընթացքում, իսկ մնացած դեպքերում հոլանդացին նրան մեկ տեղափոխում էր պաշտպանության ձախ եզր, այնուհետև աջ, կենտրոն և այլն: Չեմ կարծում, որ մրցաշրջանի ամենակարևոր ժամանակահատվածում կարելի նման կարգի փորձեր կատարել թիմի խաղում:
                 
«Բորուսիայի», «Շալկեի», «Հանովերի» և «Ինտերի» հետ պատասխան հանդիպման ժամանակ, երբ վճռվում էր մրցաշրջանի հետագա ելքը, վան Գալը «չար» կատակ խաղաց թիմի հետ: «Հանճարեղ» մարզչի գլխավորությամբ ակումբը նախ հույսը կորցրեց առաջնության չեմպիոնության նվաճելու ուղղությամբ, այնուհետև դուրս մնաց երկր գավաթի խաղարկությունից: Զարմանալի է, երբ մարզիչը չորս  տարբեր խաղերի ընթացքում պաշտպանությունում հայտավորում է տարբեր խաղացողների (հատկապես պաշտպանության կենտրոնում): Վան Գալի անհաջող «էքսպերիմենտների» պտուղը եղավ կատարյալ ֆիասկոն:
Հանձինս Ուլի Հյոնեսի բարկացած ղեկավարների տրիոն որոշում կայացրեց վան Գալին «վտարել» ակումբից, բայց միայն մրցաշրջանի ավարտից հետո: Թերևս դա եղավ ամենամեծ սխալը: Այդ տարօրինակ որոշումից օրեր հետո «Բավարիան» խայտառակ կերպով դուրս մնաց նաև Չեմպիոնների լիգայի խաղարկությունից: «Ինտերի» դեմ այդ չարաբաստիկ խաղում ակնհայտորեն երևաց առաջատարի, «խարիզմատիկ լիդերի» բացակայությունը: Բոլորի մտքում իհարկե Մարկ վան Բոմելն էր, ում առաջատարի հատկանիշներն ու կենտրոնական գոտում ամուր խաղը կարող էր փրկել «Բավարիային»: Այստեղ նաև պետք է նշել, որ ներկա «Բավարիան» չունի իր իսկական ավագը, առաջատարը, ինչպես  ժամանակին Շտեֆան Էֆենբերգն էր, կամ Էլ Օլիվեր Կահնը և ինչու չէ `Մարկ վան Բոմելը: Ակնհայտորեն պետք է նկատել, որ Ֆիլիպ Լահմը այն ավագը չէ, այն առաջատար չէ, որը կարող է թիմին իր հետևից տանել: Իհարկե նրա բարձրակարգ ֆուտբոլիստ լինելու հետ կապված ոչ մի կասկած չկա, բայց որպես «լիդեր» նա պարզապես անհամապատասխան է «Բավարիային», էլ չասած Գերմանիայի հավաքականի համար:

 Միգուցե այդ դերում ավելի նախընտրելի  թեկանածու է Բաստիան Շվայնշտայգերը: Առաջնության մի քանի անհաջող հանդիպումներից հետո, երբ մյունխենցիները հայտնեցին չորրորդ հորիզոնականում  ղեկավարները վերջապես
«խելքի» գալով  անմիջապես հոլանդացուն  «վռնդեցին»: Ուշացած որոշում, որը էականորեն չազդեց և առայժմ չի էլ ազդում թիմի ընդհանուր ելույթների վրա: Վան Գալի օգնական Յոնկերին նույնպես «ընտրյալ» չի կարելի համարել, քանի որ «Այնտրախտի» հետ հանդիպումը ցույց տվեց, որ նման կերպ շարունակվելու դեպքում «Բավարիան» հաջորդ մրցաշրջանում կարող է հանդես գալ ոչ թե Չեմպիոնների լիգայում, այլ Եվրոպայի լիգայում: Ամեն դեպքում պետք է հուսալ, որ Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբը վերջիվերջո կհասնի իր առջև դրված կարևորագույն նպատակին: Մրցաշրջանը որոշակի առումով փրկելու համար առջևում դեռ երեք հույսի տուրեր կան:

ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ


Դիտումներ: 739 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 6
+1  
6 contenental   (27.04.2011 19:49) [Նյութ]
Shat lav nyuta, apres hands hands hands

+1  
5 Coach   (26.04.2011 23:35) [Նյութ]
aper apres,iroq lavna...apsos er tim@...bayc tenanq eli,iroq karoxa mi ban lini...

+2  
4 Oliver   (26.04.2011 22:04) [Նյութ]
Snorhakalutyn Rommel jan!!!

+2  
3 Oliver   (26.04.2011 22:02) [Նյութ]
Iharke es em grel. Baci internetich vercrats norutyunneric, bolor tipi hodvacner@ es em grum.

+1  
2 Rommel   (26.04.2011 16:22) [Նյութ]
Shat lav es grel Artak jan ...

0  
1 contenental   (26.04.2011 12:45) [Նյութ]
Jishta, husanq vor Bavarian Chempionneri liga kngni, es nyut@ vor texic es kartacel, te du es grel?

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0