Շաբաթ, 20.04.2024, 13:20
Գլխավոր » 2012 » Մարտ » 17 » ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈ."ԲԱՎԱՐԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՂԹԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՄՐՑԱԿՑԻ"
11:31
ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈ."ԲԱՎԱՐԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՂԹԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՄՐՑԱԿՑԻ"

Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մյունխենի Բավարիային համարում է Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը: 1/4 և 1/2 եզրափակիչ փուլի վիճակահանություններից հետո "Ռեալն" ու "Բավարիան" կարող են միմյանց հանդիպել կիսաեզրափակիչում, եթե կարողանան 1/4 եզրափակիչում առավելության հասնել իրենց մրցակցիների նկատմամաբ:

Նշենք, որ մադրիդցիները քառորդ եզրափակիչում կհանդիպեն կիպրոսի ԱՊՕԵԼ-ին, իսկ մյունխենցիները ուժերը կչափեն ֆրանսիական Մարսելի հետ:

"Բավարիան կարող է ցանկացած մրցակցի հաղթել` այդ թվում այն ակումբներին, որոնք մնացել են Չեմպիոնների լիգայում: Ես նրան գնահատում եմ, որպես Չեմպիոնների լիգայի հաղթողի լուրջ հավակնորդ",ասել է Մոուրինյոն:

1/4 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կկայանան մարտի 27-ին և 28-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 3-ին և 4-ին: Հիշեցնենք Եվրոպայի ամենահեղինակավոր խաղարկության եզրափակիչը կկայնա մայիսի 19-ին` Մյունխենի "Ալիանց Արենա" մարզադաշտում:


Դիտումներ: 521 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 1
+1  
1 Coach   (17.03.2012 12:46) [Նյութ]
lav 1/2 ezrapakich klini Bayern-Real!!! thumb

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0