Հինգշաբթի, 02.05.2024, 12:08
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 16 » ՖԻԼԻՊ ԼԱՀՄ."ՄԵՆՔ ՖԱՎՈՐԻՏ ԵՆՔ"
22:35
ՖԻԼԻՊ ԼԱՀՄ."ՄԵՆՔ ՖԱՎՈՐԻՏ ԵՆՔ"

Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության ժամանակ Բավարիան և Բազելը ընդգրկված էին միևնույն խմբում: Երկու հանդիպումներում էլ Մյունխենյան ակումբը կարողացավ առավելության հասնել շվեյցարական ակումբի նկատմամբ:  Բազելում Բավարիան հաղթեց 1:2 հաշվով, իսկ սեփական հարկի տակ պարտության մատնեց 3:0 հաշվով: Ընթացիկ մրցաշրջանում ակումբների ճանապարհները  կրկին խաչվեցին ,բայց այս անգամ 1/8 եզրափակիչի շրջանակներում:


Բազելի գլխավոր մարզիչ Հեյկո Ֆոգելը հայտարարել , որ 1/.8 եզրափակիչում իր թիմին չափազանց դժվար կլինի պայքարել Բավարիայի հետ:

«Կրկին Դավիդը հանդիպում է Գոլիաֆին: Մենք ընդունում ենք այդ դերը և ցանկանում ենք  հաղթել Բավարիային: Որպեսզի դա տեղի ունենա շատ բաներ պետք է համընկնեն: Խնդիրը փոքր-ինչ բարդ է , քան Մանչեսթեր Յունայթեդի հետ, քանի որ հարկ կլինի կանգնեցնել այնպիսի ֆուտբոլիստների` ինչպիսիք են Արիեն Ռոբենը, Ֆրենկ Ռիբերին և Մարիո Գոմեսը : Նախորդ տարվա համեմատ ավելի բարդ կլինի: Մրցակցի համար ոգևորիչ է այն հանգամանքը, որ եզրափակիչը կայանլու է Մյունխենում: Անհավանականորեն շատ բարդ է լինելու դիմակայել նրանց»,-ասել է Ֆոգելը, ով 1998-2007 թթ գլխավորել  է Բավարիայի 2-րդ թիմը:

 

 «Մենք  չպետք է մոռանանք, որ այս փուլ ենք դուրս եկել բավականին բարդ խմբից: Բազելի  ունի  եվրոգավաթային հարուստ  փորձ, երիտասարդ տաղնդավոր ֆուտբոլիստներ և  երկրպագուների բուռն աջակցություն»,-նշել է Բավարիայի գլխավոր մարզիչ Յուպ Հայկենսը:

 


"Կարծում եմ Բազելը հաղթահարելի մրցակից է: Իհարկե մենք ֆավորիտ ենք այս զույգում: Բայց այդուհանդերձ պետք չէ սպասել թեթև զբոսանքի, քանի որ մենք ականտես ենք եղել, թե ինչպես նրանք դուրս թողեցին Մանչեսթեր Յունայթեդին: Կրկին ցանկանում եմ հանդպել իիմ հին ծանոթներին` մարիզչ Հեյկո Ֆոգելին և հարձակվող Մարկո Շտրելլերին, ում հետ ժամանակին հանդես եմ եկել Շտուտգարտի կազմում”,-ասել է Բավարիայի ավագ Ֆիլիպ Լահմը:

 

Դիտումներ: 525 | Ավելացրեց: Oliver | Թեգեր: ԲԱՎԱՐԻԱ, Լահմ, Չեմպիոնների Լիգա, Յուպ Հայկենս, Հեյկո Ֆոգել, Բազել | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 1
+1  
1 Yorlo   (18.12.2011 23:17) [Նյութ]
Inch xosq Bavarian favorita, bayc amen depqewum petq chi teragnahatel baseli pes timin. Cmorananq vor Manchesterin durs toxech.

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0