Ուրբաթ, 26.04.2024, 23:05
Գլխավոր » 2012 » Հունիս » 10 » ՄԱՐԻՈ ԳՈՄԵՍԸ ՎՃՌՈՒՄ Է ԽԱՂԻ ԵԼՔԸ` 1:0 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
01:01
ՄԱՐԻՈ ԳՈՄԵՍԸ ՎՃՌՈՒՄ Է ԽԱՂԻ ԵԼՔԸ` 1:0 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գերմանիան Մարիո Գոմեսի խփած միակ գոլի շնորհիվ կարողացավ նվազագույն հաշվով առավելության հասնել Պորտուգալիայի ընտրանու նկատմամբ և մրցաշարում վաստակեց իր առաջին միավորները : 

Խաղի մեկնարկային րոպեները անցան հավասար պայքարում: Չնայած, որ գերմանացիները ունեին տարածքային լուրջ առավելություն, սակայն գործը լուրջ գոլային պահերի չէր հասնում: Այդուհանդերձ առաջին լուրջ գոլային պահը ստեղծեցին պորտուգալացիները, երբ առաջին խաղակեսի վերջին րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Պեպեյի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին: 

Թիմերը ընբդմիջման գնացին գոլազուրկ ոչ-ոքի հաշվով: Երկրորդ խաղակեսում Բունդեսթիմը ավելի ակտիվ սկսեց և մեկնարկում հաշվի մեջ առաջ անցնելու համար  մի քանի հիանալի հնարավորություններ ստացավ, բայց ամեն անգամ գերմանացիների մոտ չէր ստացվում վերջին հարվածը: Պարտքի տակ չէր մնում նաև Պորտուգալիայի հավաքանը և հարմար առիթի դեպքում դիմում էր հակագրոհների: Պաուլու Բենտուի սաները ի սկզբանե շեշտը դրել էին ամուր պաշտպանության և կտրուկ հակագրոհների վրա: Ինչ-որ չափով պորտուգալացիների մարտավարությունը աշխատեց, սակայն չտվեց այն արդյունքը, որը հավանաբար ակընկալում էին նրանք:

Ինչ վերաբերվում է Յոահիմ Լյովի սաներին, ապա պետք է ասել, որ նրանց մոտ էլ որոշակի խաղային խոտան նկատվեց, սակայն վերջիվերջո գերմանացիները կարողացան հասնել իրենց համար ձեռնտու արդյունքի:
Ամեն ինչ որոշվեց հանդիպման վերջնամասում, երբ 72-րդ րոպեին Սամի Խեդիրայի հիանալի փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով իր հավաքականին առաջ մղեց "Սուպեր" Մարիոն: 

Խաղի մնացած հատվածում Գերմանիայի հավաքականը կարողացավ անառիկ պահել սեփական դարխասը և արժանիորեն վաստակեց 3 միավոր:D խմբի առաջին երկու խաղերից հետո, որքան էլ, որ զարմանալի է Գերմանիայի հավաքականի հետ մեկտեղը Դանիան կիսում է առաջին և երկրորդ հորիզոնականները: Դանիացիները այսօրվա խաղում նույնպես նվազագույն հաշվով անակընկալ պարտության մատնեցին Հոլանդիայի ուժեղ հավաքականին:

Մյուս խաղում գերմանացիները ուժերը կչափեն հոլանդացիների հետ: 

9 հունիսի. "Լվով-Արենա". Լվով

ԳԵՐՄԱՆԻԱ - ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ - 1:0 (0:0)

Գոլ: Գոմես 72' (1:0)

ԳԵՐՄԱՆԻԱ: Նոյեր, Լահմ, Հումելս, Բադշտուբեր, Բոատենգ, Խեդիրա, Շվայնշտայգեր, Օզիլ (Կրոս 87'), Պոդոլսկի, Մյուլլեր (Բենդեր 90+4'), Գոմես (Կլոզե 80')

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ: Պատրիսիու, Բրունու Ալվվեշ, Պեպե, Ժոաո Պերեյրա, Կոենտրաու, Վելոզու, Մոուտինյո, Մեյրելեշ (Վարելա 80'), Նանի, Ռոնալդու, Պոշտիգա (Օլիվեյրա 70')

Զգուշացումներ: Պոշտիգա 13'; Բադշտուբեր 43'; Կոենտրաու 60'; Բոատենգ 69'

Մրցավար: Ստեֆան Լաննուա (Ֆրանսիա)


ԽԱՂԻ ՀԵՐՈՍ`

ՄԱՐԻՈ ԳՈՄԵՍ


Germany - Portugal (Gomez 1:0) Euro 2012 by Euro2012Stream

Deutschland, und seine Vorrunden-Gegner

Դիտումներ: 856 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 3
+1  
3 Robert328   (10.06.2012 11:05) [Նյութ]
Videonern el shat lavn en mersi Artak jan

+1  
2 Robert328   (10.06.2012 10:54) [Նյութ]
Deutschland 1:0 Portugalien
DANKE MARIOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOO cool smile smile smile biggrin biggrin biggrin

+1  
1 Oliver   (10.06.2012 01:28) [Նյութ]
ԱՅՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈ. ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՍ!!!!!
DEUTSCHLAAANNNNNDDDDDDD

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0