Հինգշաբթի, 28.03.2024, 19:08
Գլխավոր » 2012 » Մարտ » 16 » ՄԱՐՍԵԼԻ ՕՄԻՄՊԻԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՑԱՆԿԱՆԱՐ ԽՈՒՍԱՓԵԼ ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
17:38
ՄԱՐՍԵԼԻ ՕՄԻՄՊԻԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՑԱՆԿԱՆԱՐ ԽՈՒՍԱՓԵԼ ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Մարսելի «Օլիմպիկի» նախագահ Վինսան Լաբրունը խոստովանել է, որ Չեմպիոնների լիգայի վիճակահանությունն այնքան էլ բարեհաճ չէր իր թիմի համար. քառորդ եզրափակիչում ֆրանսիացիները ստիպված կլինեն հաղթահարել «Բավարիայի» արգելքը:

«Բավարիան» այն երեք թիմերից մեկն էր, որոնց հետ հանդիպումից կցանկանայինք խուսափել, որովհետև նրանք գերհզոր ակումբներ են' ուժեղ հարձակման գծով:Հավանաբար նրանք գոհ են վիճակահանությունից ավելի քան մենք: Բայց մենք այստեղ ենք առաջին հերթին տղաների ջանքերի շնորհիվ: Մենք հավատում ենք մեր հնարավորություններին: Այն, որ առաջին խաղն անցկացնելու ենք սեփական հարկի տակ, ինձ չի անհագստացնում, քանի որ այս մրցաշրջանում շատ հաճախ «Օլիմպիկն» արտագնա խաղերում ավելի հզոր է լինում:Այնուամենայնիվ, ուրախ եմ, «Բարսելոնայի» հետ չենք մրցելու, նրանք լավագույնն են, ըստ իս: Նրանց արգելքը հաղթահարել մեզ չէր հաջողվի»,-նախագահի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Դիտումներ: 448 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 1
0  
1 Tigran Bayern Schweinsteiger   (17.03.2012 22:05) [Նյութ]
Խի ձեզ թվումա Բավարիային անցնելու եք?

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Անդամներ: 0