Երեքշաբթի, 16.04.2024, 19:55
Գլխավոր » 2013 » Հունվար » 16 » ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂ ԵՄ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ. ԲԵԿԵՆԱԲՈՒԵՐ
23:51
ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂ ԵՄ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ. ԲԵԿԵՆԱԲՈՒԵՐ
Բավարիայի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կարծում է, որ Խոսեպ Գվարդիոլայի հետ կնքած պայամանագիրը  ցույց տվեց, որ Բավարիան ունակ է մրցակցել աշխարհի լավագույն ակումբների հետ:

"Միայն կարող եմ շնորհավորել Բավարիային: Համոզված եմ, որ Գվարդիոլան ստացել է բազմաթիվ առաջարկները: Բավարիան հանդիսանում է վերջին տարիների  ամենահաջողակ թիմերից մեկը և արժանիորեն ստացավ նման մարզչի: Այդ առթիվ նրան կարելի է շնորհավորել: Այս հանգամանքը ապացուցում է, որ Բավարիան գտնվում է աշխարհի լավագույն ակումբների մակարդակին:

Մի կողմից ես մի քիչ զարմացած եմ, իսկ մյուս կողմից ոչ: Եթե դուք նկատեիք Հայնկեսի պահվածքը վերջին մի քանի շաբաթների ընթացքում, ապա կնկատեիք, որ նա տարակուսանքի մեջ է: Կամաց-կամաց պարզ դարձավ, որ նա ամռանը լքելու է ակումբը: Եթե Հայնկեսը կարողանա մրցաշրջանը ավարտել մի քանի տիտղոսներով, ապա հիանալի բաժանում կլինի:

Ավելի լավ արդյունքերի հասնելը բարդ կլինի: Այն ճանապարհը, որը անցավ Բավարիան մրցաշրջանի առաջին կեսին արդեն շատ լավ է: Գվարդիոլայի գալուստի հետ Բավարիան պետք է ավելացնի հատկապես կայունության պահով, ինչը վերջին տարիներին թիմին պակասում է: Մաթիաս Զամմեր և Գվարդիոլա` ես չգիտեմ մի թիմի, որտեղ կգտնվի նման ուժեղ զույգ",- ասել է Բեկենբաուերը





Դիտումներ: 441 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 1
0  
1 Coach-Gevorgyan   (17.01.2013 00:27) [Նյութ]
ardyunavet ashxatanqa linelu...menak te petq chi shtapecnel...

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0