14:11 ՊՈԳԱՏԵՑԸ ԲԱՎԱՐԻԱՅՈՒՄ ? | |
Ավստրիայի հավաքականի և Հանովերի կենտրոնական պաշտպան Էմանուել Պոգատեցը հայտնվել է Բավարիայի ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնի է Բավարիան ամռանը մտադիր է ուժեղացնել թիմի պաշտպանությունը և այդ ուղղությամբ արդեն սկսել է փնտրտուկները: Հավանական թեկնածուների շարքում նաև նշվում է 28-ամյա ավստրիացու անունը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4,5 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Պոգատեցը Բունդեսլիգայում անցկացրել է 20 հանդիպում: | |
|