Ուրբաթ, 29.03.2024, 18:17
Գլխավոր » 2014 » Ապրիլ » 22 » «Ռեալ» - «Բավարիա». ՉԼ 2001/2002 մրցաշրջանի 1/4 եզրափակիչ. տեսանյութ
19:21
«Ռեալ» - «Բավարիա». ՉԼ 2001/2002 մրցաշրջանի 1/4 եզրափակիչ. տեսանյութ

«Բավարիա» - «Ռեալ» հակամարտությունը դասվում է եվրոպական ֆուտբոլի դասական դիմակայությունների շարքին: Անհաշտ մրցակիցների ճանապարհները խաչվեցին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսազրափակիչում: Եվրոպական ֆուտբոլի տիտանները մեկ անգամ չէ, որ հանդիպել են նման վճռորոշ մենամարտերում: Ժամանակի համընթաց փոփոխվել են թիմերի կազմերը, մարզիչները, ղեկավարները, ամեն ինչ, սակայն դիմակայության սկզբունքը մինչ օրս մնում է անփոփոխ: Այս մեծագույն ակումբների դիմակայությունից առաջ շարունակում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել թիմերի միջև կայացած հիշարժան հանդիպումները:

Չեմպիոնների լիգա. 1999/2000 թթ մրցաշրջանի խաղարկություն

Խմբային փուլ

«Ռեալ» - «Բավարիա»`2:4
«Բավարիա» - «Ռեալ»`4:1

Կիսաեզրափակիչ

«Ռեալ» - «Բավարիա»`2:0
«Բավարիա» - «Ռեալ»`2:1

Չեմպիոնների լիգա. 2000/2001 թթ մրցաշրջանի խաղարկություն

Կիսաեզրափակիչ

«Ռեալ» - «Բավարիա»` 0:1
«Բավարիա» - «Ռեալ»` 2:1 

 

Չեմպիոնների լիգա. 2001/2002 թթ մրցաշրջանի խաղարկություն


Անբաժան մրցակիցները  հանդիպեցին նաև Չեմպիոնների լիգայի 2001/2002 մրցաշրջանի խաղարկությունում, բայց արդեն 1/4 եզրափակիչում: Երկու համառ մրցավեճերից հետո գործող գավաթակիր «Բավարիա»-ն ճանապարհը զիջեց ապագա չեմպիոն «Ռեալ»-ին: 
Առաջին խաղը կայացավ Մյունխենում: Խաղասկիզբը չափազանց անհաջող դասավորվեց «Բավարիա»-ի համար, քանի որ արդեն 10-րդ րոպեին Ժերեմի Նջիտապը առաջ մղեց մադրիդցիներին: Երկար ժամանակ Հիտցֆելդի թիմը չէր կարողանում գտնել «Ռեալ»-ի դարպասը տանող ճանապարհը: Որքան հանդիպումը մոտենում էր ավարտին, այդքան տանտերերը մեծացնում էին ճնշումը մրցակցի դարպասի ուղղությամբ: 72-րդ րոպեին Էֆֆենբերգը չկարողացավ դիպուկ իրացնել 11 հարվածը, սակայն 6 րոպե անց «Բավարիա»-ի առաջատարը միևնույնն է գրավեց «Ռեալ»-ի դարպասը: Իրենց հաջողությունից ոգևորված մյունխենմցիները առաջ նետվեցին և 83-րդ րոպեին Կլաուդիո Պիսարոյի ջանքերով կամային հաղթանակ տարան:
Պատասխան հանդիպումը վերածվեց իսկական ճակատամարտի, քանի որ այն նշանավորվեց տարբեր տեսակի ոչ մարզական դրսևորումներով և մրցավարական կոպիտ սխալներով:  Հենց խաղակսզբից «Ռեալ»-ը ահռելի ճնշում սկսեց գործադրել հյուրերի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: «Բավարիա»-ին հաջողվեց տանտերերի գրոհները հետ մղել մինչև 69-րդ րոպեն, երբ Ռոբերտո Կառլոսի փոխանցումից հետո Իվան Հելգուերան վերջապես խփեց «Ռեալ»-ի համար այդքան անհրաժեշտ գոլը: Գնդակ բաց թողելուց հետո բավարացիները առաջ նետվեցին փրկելու իրավիճակը, սակայն 85-րդ րոպեին բաց թողեցին նաև երկրորդ գոլը:  Գոլ, որը մրցավարները ոչ միայն չպետք է արձանագրեին, այլև խաղադաշտից պետք է հեռացնեին Ռաուլին, ով արմունկով միտումնավոր հարված հասցրեց Լինկեի դեմքին և գոլային փոխանցում կատարեց Գուտիին: Խաղավերջում լարվածությունը հասավ գագաթնակետին և Սալիհամիջիչը  Սոլարի նկատմամբ կոպիտ խախտումից հետո հեռացվեց խաղադաշտից: Արդյունքում «Ռեալ»-ը հաղթեց 2:0 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ:

1/4 եզրափակիչ. առաջին խաղ

02.04.2002

«Բավարիա» - «Ռեալ»`2:1 
«Օլիմպիոշտադիոն». Մյունխեն 
Գոլ` Էֆֆենբերգ 82', Պիսարո 88' – Ժերեմի 11'
Չիրացրած 11մ` Էֆֆենբերգ 72' 

«Բավարիա»: Կահն- Ռ/Կովաչ, Սանյոլ (Սալիհամջիչ 63’), Կուֆֆուր, Լիզարազյու - Յերեմիս (Ն. Կովաչ 83'), Էֆֆենբերգ, Հարգրիվզ - Սերժիո (Պիսարո 63'), Էլբեր, Սանտա Կրուս

«Ռեալ Մադրիդ»: Սեզար – Սալգադո, Հիերո, Պավոն, Ռ. Կառլոս – Ժերեմի (Կոնսյսաո 83’), Մակելելե, Հելգուերա – Սոլարի (Մակմանաման 76'), Զիդան – Ռաուլ

 

1/4 եզրափակիչ. պատասխան խաղ

10.04.2002

«Ռեալ» - «Բավարիա»`2:0 
«Սանտիագո Բերնաբեու». Մադրիդ 
Գոլ` Հելգուերա 69', Գուտի 85'

«Ռեալ Մադրիդ»: Սեզար – Սալգադո, Հիերո, Հելգուերա, Կառլոս – Մակելելե, Սոլարի – Ֆիգու (Ժերեմի 90'),  Զիդան – Մորյենտես (Գուտի 81’), Ռաուլ

«Բավարիա»: Կահն – Կուֆֆուր (Պիսարո 75'), Լինկե, Ռ.Կովաչ, Լիզարազյու – Յերեմիս (Ֆինկ 84'), Էֆֆենբերգ, Հարգրիվզ, Սալիհամիջիչ – Էլբեր, Սանտա Կրուս

 

 

 

Դիտումներ: 559 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0