Ուրբաթ, 26.04.2024, 03:00
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 7 » ՌԻԲԵՐԻ."ԲԱՎԱՐԻԱՅՈՒՄ ՀԻԱՆԱԼԻ ՄԹՆՈԼՈՐՏ Է ՏԻՐՈՒՄ"
15:31
ՌԻԲԵՐԻ."ԲԱՎԱՐԻԱՅՈՒՄ ՀԻԱՆԱԼԻ ՄԹՆՈԼՈՐՏ Է ՏԻՐՈՒՄ"


Չեմպիոնների լիգայի  պաշտոնական հանդեսին տրված հարցազարույցի ժամանակ Ֆրանսիայի ազգային հավաքականի և Բավարիայի կիսպաշտպան Ֆրենկ Ռիբերին խոսել է մյունխենյան  ակումբի  հնարավորթյունների մասին:

Ռիբերին ժամանակից ֆուտբոլում համարվում է ամենակնառու անձնավորթյուներից մեկը: Պատահակ չէ, որ Զինեդին Զիդանը նրան անվանել է "ֆրանսիական ֆուտբոլի ադամանդ”: Բացառիկ հարցազրույցի ժամանակ Ռիբերին նաև խոսել այլ թեմաների շուրջ:

 

- Դուք նախընտրում եք գոլ խփե՞լ, թ՞ե գոլային փոխանցում կատարել

-Ինձ ավելի շատ դուր է գալիս գոլային փոխանցումներ կատարել, քան գոլեր խփել: Բացի այդ ես զգում եմ, որ այդ պլանում ավելի ուժեղ եմ դարձել: Նախկինում ես շատ գոլային պահեր էի բաց թողնում, որովհետև կասկածում էի, ինչ անել` գրոհը եզրափակել, թե փոխանցում կատարել: Իմ խնդիրը փոխանցումներ կատարելն է և եթե դրանք եզրափակվում են խփած գնդակներով` ինձ համար դա նույնքան հաճելի է, որքան ինքս կխփեի այն: Հավանական է, որ ինձ պակասում է ռմբարկու ինտուիցաիները:

 

- Մանուկ ժամանակ ֆուտբոլային կուռք ունեցել ե՞ք:

- Անհատական ֆուտբոլիստների մեջ կուռք չեմ ունեցել: Ինձ միշտ դուր է եկել Մարսելի "Օլիմպիկը”: Ես պարզապես խենթանում  էի Ժան-Պիեր Պապենի և մնացածի խաղով:

 

- Ըստ ձեզ ո՞վքեր են  աշխարհի ներկայիս լավագույն հարձակվողական ոճի ֆուտբոլիստները:

- Լիոնել Մեսին լավագույնն է: Այդ թվում կնշեի նաև Ռանլդուին, Չավիին, Ռունիին,Ռոբենին: Կարող ե՞մ, ես ինձ համամատել Մեսիի հետ` այո,քանի որ որոշակի նմանություններ կան: Մենք երկուսս էլ արագ ենք և տեխնիկապես գրագետ: Եվ եթե  ես ինձ լավ զգում, ապա ընդունակ եմ ավելիին:

 

- Խաղային առումով որքանո՞վ են Բարսելոնան և Ռեալը առաջ անցել Բավարիայից:

-Բարսելոնան նորաձևության օրենսդիր է`Ռեալը նույնպես շատ լավն է, բայց մենք էլ երեկ "ծնված” չենք և աստիճանաբար մոտենում ենք ուժեղագույնների մակարդակին:

 

- Բավարիան ի զորու է՞  իշխել  Բունդեսլիգայում, ինչպես դա նախկինում էր:

-Ինչպես կցանկանաք դա անվանեք, բայց ամեն դեպքում մեր ակումբում տիրում է գերազանց մթնոլորտ: Մենք հաճույք ենք ստանում` ինչը ակյնհայտ երևում է խաղադաշտում:

 

- Արդյո՞ք սպասումներ ունեք, որ ներքին առաջնությունում ձեր խնդիրները կկատարեք:

- Բավարիայում հանդես գալով` ցանկացած ֆուտբոլիստ ընտելանում է ամենաբարձր պահանջներին և խնդիրներին: Մրցաշրջանը երկար է և այդ ժամանակահատվածում ամեն բան կարող է պատահել: Ես մի բան կարող եմ հստակ ասել` մենք ցանկանում ենք մինչև առաջնության ավարտը մնալ աղյուսակի վերին հորիզոնականում:

 

-Բավարիայի վերածնունդը ուղիղ կապ ու՞նի Յուպ Հայկենսի հետ:

-Մենք նրա հետ հիանալի հարաբերությունների մեջ ենք: Ես զգում եմ նրա վստահությունը և մարդկայնությունը: Նա զրուցում է ֆուտբոլիստների հետ և դա թույլ է տալիս հստակ հասկանալ, թե ինչ է նա մեզանից սպասում: Բացի այդ ես անչափ երջանիկ եմ որդուս ծննդյան կապակցությամբ: Երբ ես  երջանիկ եմ ֆուտբոլային դաշտից դուրս, ապա այդ հանգամանքը խաղի ժամանակ դրականորեն է ազդում:

 

- Ի՞նչ է փոխվել Բավարիայում:

- Այժմ մենք ողջ թիմով պաշտպանվում ենք և ողջ թիմով հարձակվում: Առկա է միասնության զգացողությունը, որը հաղորդում է կայունություն: Մեզ առանձնացնում է լավ կամակերպվածությունը:

 

-Նոր խաղային սխեմայով դուք պետք է նաև աշխատեք պաշտպանությունում: Դա ձեզ դուր  է՞ գալիս:

- Երբ ես գտնվում եմ լավ մարզավիճակում, ինչպես այժմ, ապա նահանջում եմ հետ: Արդյունավետ խաղի համար էլ է ուժերս հերիքում: Լավ է, երբ թիկունքում, նույն գծի վրա հանդես է գալիս այնպիսի խաղընկեր` ինչպիսին է Ֆիլիպ Լահմը: Նախորդ մրցաշրջանում այդ դիրքում միշտ փոփոխություններ էին  լինում և հեշտ չէր լինում դրանց հարմարվելը:

 

-Խոսելով հարձակման մասին պետք է հիշել, որ երկարատև ընդմիջումից հետո շարք վերադարձավ Արիեն Ռոբենը:

-Նրա վերադարձը նշանավորվեց Բայեր հետ խաղում: Մենք բոլորս համոզվեցինք, թե Ռոբենը որքան կարևոր է մեզ համար:

 

-Նրա հետ տարաձայնություններ չե՞ն առաջացել, օրինակ, երբ նա կարող էր փոխանցում կատարել:

-Արիենը միշտ միտված է դեպի դարպասը: Նա ձգտում է գոլ խփել ցանկացած գնով: Շատ ժամանակ դա կարող է թյուրիմացության բերել, բայց ամեն հարց մենք լուծում ենք խաղադաշտում: Նա ֆենոմեն է:

 

-Կարելի է՞ պնդել, որ այժմ Ռիբերին իր կարիերայի ընթացքում ապրում է լավագույն և ամենաերջանիկ ժամանակաշրջանում:

- Դժվար է ասել, բայց կարող եմ ասել ,այն կարող է համարվել կյանքիս լավագույն ժամանակահատվածը: Որպեսզի  կարողանամ լավ հանդես գալ, ապա պետք է դրական միջավայր լինի: Ֆուտբոլը հաճույք է` և ես խաղից պետք է կարողանամ  հաճույք  ստանալ: Հայկենսի գլխավորած թիմում` ամեն ինչ հենց այդպես է:

 

-Դուք շատ բարդ պահերեք ապրել. Թե խաղադաշտում, թե դրանից դուրս: ի՞նչ են դրանք ձեզ սովորեցրել:

- Ամենագլխավորը կատարել ճիշտ եզրահանգումներ, որպեսզի հաջորդ անգամ կարողանաս հաղթահարել բարդույթները քիչ կորուստներով: Ես կենտրոնացած եմ իմ ընտանիքի և ֆուտբոլի վրա: Հենց նրանք են ինձ  երջանկացնում:

 

-Կարող ե՞ք ձեզ պատկերացնել Բավարիայում երկարատև ժամանակով:

- Իհարկե: Ընտանիքիս և ինձ համար այստեղ շատ հարմարավետ է: Իմ տղան բավարացի է: Երբ ես երջանիկ եմ`մեր երկրպագուները նույնպես երջանիկ են: Նրանք միշտ էլ դա զագցել և բուռն կերպ աջակցել են ինձ:

 


Դիտումներ: 466 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 2
+1  
2 Oliver   (09.12.2011 22:44) [Նյութ]
Xndrem Rommel jan!!!

0  
1 Rommel   (09.12.2011 19:16) [Նյութ]
Shnorhakalutyun targmanutyan hamar Oliver

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0