Ուրբաթ, 29.03.2024, 10:52
Գլխավոր » 2012 » Հունիս » 7 » ՌՈԲԵՆ."ՉԻՐԱՑՐԱԾ 11 ՄԵՏՐԱՆՈՑԸ ԻՆՁ ՄԻՇՏ ԿՀԵՏԵՎԻ"
23:24
ՌՈԲԵՆ."ՉԻՐԱՑՐԱԾ 11 ՄԵՏՐԱՆՈՑԸ ԻՆՁ ՄԻՇՏ ԿՀԵՏԵՎԻ"
Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արիեն Ռոբենը հուսով է, որ Եվրո 2012-ում հաջող խաղը կգունավորի նրա ակումբային  մրցաշրջանի անհաջող վերջնամասը:

"Բավարիայում ես անհամբերությամբ էի սպասում մրցաշրջանի վերջնամասին, սակայն ամեն ինչ այդքան էլ լավ չդասավորվեց: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը անհավանական էր և այն իմ հիշողության մեջ խորը հետք է թողել: Չեխի կողմից ետ մղած 11 մետրանոցը ինձ միշտ կհետևի: Հուսով եմ Եվրո 2012-ում հավաքականի գործերը հաջող կընթանան",-ասել է Ռոբենը
Անհաջող եզրափակիչների անեծքը հետևում են դժբախտ Ռոբենին: 2010 թվականին Արիենը Բավարիայի հետ պարտվեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ,այնուհետեև Հոլանդիայի հավաքականի կազմում ԱԱ եզրափակիչում, իսկ 2012 թվականին Բավարիայի հետ կրկին անգամ զիջեց Չեմպիոնների լիգայի և Գերմանիայի գավաթի եզրափակիչներում: Այժմ հոլանդացին լի է ցանկությամբ վերջ դնել սև շարքին:

"Ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ ասում են, որ ես ձախողում են եզրափակիչները: Բայց այն ինձ հետևում է որոշակի ժամանակում և ես հուսով եմ Եվրո 2012-ի ժամանակ վերջ տալ  սև շարքին",-շարունակել է Ռոբենը:

"Նարնջագունների" կիսապաշտպանի կարծիքով իր թիմի խումբը բավականին բարդ է:
"Գերմանիայի հետ խաղը ինձ համար յուրահատուկ կլինի: Մենք միմյանց լավ ենք ճանաչում և շատ անակընկալներ չեն լինի: Գերմանիայի հետ մեզ սպասվում է սկզբունքային մրցավեճ",-եզրափակել է Ռոբենը:  

Դիտումներ: 456 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 1
0  
1 sergoaslan   (07.06.2012 23:42) [Նյութ]
mez el misht khetevi...

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0