Հինգշաբթի, 25.04.2024, 16:03
Գլխավոր » 2014 » Հունվար » 14 » «Բավարիա»-ն «Բորուսիա»-ի պես չէ. մենք սթափ ենք և հաշվարկող. Արիեն Ռոբեն
18:19
«Բավարիա»-ն «Բորուսիա»-ի պես չէ. մենք սթափ ենք և հաշվարկող. Արիեն Ռոբեն
FourFourTwo մարզական հեղինակավոր ամսագիրը ծավալուն հարցազրույց է անցկացրել «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լահմի և կիսապաշտպան Արիեն Ռոբենի հետ: Երկրորդ մասում ներկայացնում ենք Արիեն Ռոբենի հարցազրույցը:


-Դուք  դարձաք Չեմպիոնների Լիգայի եզրափակչի հաղթական գոլի հեղինակը, եթե չնշենք նաև առաջին գոլին մասնակցելը: Ինչքանո ՞վ  են այդ շաբաթ օրվա իրադարձությունները փոխել Ձեզ և Ձեր ակումբին: 

-Նման բանը քեզ երբեք չի լքի, ոչ քեզ, ոչ ակումբին: Դա երազանք էր ինձ համար: Միայն հետ նայելով ես հասկանում ինչ է դա նշանակում ակումբի և ինձ համար: Նախորդ տարում մենք պարտվեցինք տնային եզրափակչում: Մենք չէինք կարողանում վերականգնվել, բայց հաջորդ տարում հաղթելը լավ էր:

-Ի ՞ նչ նպատակներ են մնացել մի ակումբի համար, որը վերադառնում է եռակի հաղթանակ ունեցած մրցաշրջանից:

-Այո, Եվրոպայի Սուպերգավաթն էր և Աշխարհի Ակումբային Գավաթը իհարկե, որոնք մենք հաղթեցինք: Նաև ոչ ոք դեռ չի պահպանել Չեմպիոնների Լիգայի տիտղոսը և մենք ցանկանում ենք փորձել լինել առաջին ակումբը, որ կանի դա: Նաև ցանկանում ենք Բունդեսլիգան կրկին հաղթել: Սա շատ կարևոր է մեզ համար: Դորտմունդը հաղթեց լիգան երկու անգամ նախորդ երեք տարիների ընթացքում, այնպես որ մենք դեռ շտկումների կարիք ունենք այստեղ: Ինչքան էլ տարօրինակ հնչի, դու միշտ ամեն ինչ զրոյից ես սկսում:


-Միջազգային մասշտաբով որտե՞ղ եք տեսնում «Բավարիա»-ին:

-Եթե մի ակումբ հասնում է ՉԼ եզրափակիչ երեք անգամ չորս տարվա մեջ արդեն շատ բանի մասին է խոսում: Մենք երկարատև տպավորություն թողեցինք հաղթելով «Բարսելոնա»-ին ընդհանուր 7-0 հաշվով, ինչպես նաև հաղթելով «Յուվենտուս»-ին:


-Ոմանք կասեն «Բավարիա»-ն ներկայացնում է սթափ, ոչ անիմաստ ոճ, մինչդեռ «Բորուսիա»-ն համարվում է նորարար ու վայրի և հայտնի են իրենց կրակոտ ֆուտբոլով: Արդյո՞ք «Բավարիա»-ն դեռ ստիպված է հարմարվել դրան:

-«Բավարիա»-ն ունի իր սեփական ոճը և դա լավ է: Ինձ դուր է գալիս այն` սթափ և հաշվարկող: Այս դեպքում բարկությունը դրական մի բան է: Մենք շատ մեծ հարգանք և ճանաչում ունենք: Այն ինչ ցուցադրում է թիմը հիանալի է: Դա բարձրակարգ ֆուտբոլ է, որը սակայն, ցանկանում ենք ավելի բարելավել: 


-Վերջին ամիսներին մի քանի առաջարկներ եք ունեցել այլ մեծ ակումբներից, բայց մերժել եք նրանց: Ինչո՞ւ :

-Ես զգում եմ, որ ճիշտ տեղում եմ: «Բավարիա»-ն աշխարհի ամենամեծ և լավագույն ակումբների թվում է:  Ինձ համար լավագույնն է: Եվ, ինչպես արդեն ասացի, նոր նպատակներ կան նոր մարզչի հետ:

-Ի ՞ նչ կա «Բավարիա»-ում, որ Գվարդիոլան կարող է փոխել կամ բարելավել, երբ նախորդ մրցաշրջանում ակումբը երեք տիտղոս նվաճեց:

-Խոսքը մի քանի փոքր բաների մասին է, որ մենք ցանկանում ենք և պետք է շտկենք: Կարծում եմ լավ է, որ ունենք նոր մարզիչ, ով նոր ազդակներ է բերում: Մենք ցանկանում ենք ավելի շատ գերիշխել խաղում և վայելել խաղը: Կասկած չկա, որ սա մի նոր, հատուկ նախագիծ է: Խոսքը միայն պաշտպանության մասին չէ, այլ ավելի շատ ճնշման: Իսկ դա հարձակումն է և շատ գոլերը: Սովորական գոլեր, ինչպես նաև հատուկ գոլեր, դա այն ամենն է ինչ բոլորս ցանկանում ենք:

-Ինչպիսի՞ն  է աշխատանքը Գվարդիոլայի հետ:

-Ես մեծ փորձ եմ ձեռք բերել որպես պրոֆեսիոնալ, բայց նրա հետ հասկացա, որ դեռ շատ բան ունեմ սովորելու: Ինձ և ակումբի  ցանկացած ֆուտբոլիստի վրա Գվարդիոլան թողել է տպավորություն, որ նա այստեղ է`պատրաստ տալու ամեն ինչ: «Ռեալ Մադրիդ»-ի կազմում ես մի քանի անգամ խաղացել եմ Գվարդիոլայի «Բարսելոնա»-ի դեմ: Այն ժամանակ նա սիրում էր կատարելություն և հիմա էլ աիդպիսին է: Նա ոչ մի քար չշրջված չի թողնում:

Նյութը պատրաստեց` Նունե Ազատյանը

Դիտումներ: 729 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0