Ուրբաթ, 26.04.2024, 02:34
Գլխավոր » 2012 » Մայիս » 5 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ. ՄՆԱՍ ԲԱՐՈՎ ՄՐՑԱՇՐՋԱՆ 2011-2012
21:15
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ. ՄՆԱՍ ԲԱՐՈՎ ՄՐՑԱՇՐՋԱՆ 2011-2012
Ավարտվեց Բունդեսլիգայի 2011-2012 թթ մրցաշրջանը, որի արդյունքներով երկրորդ տարին անընդմեջ արժանիորեն հաղթող հռչակվեց Դորտմունդի Բորուսիան: Չեմպիոնի անունը դեռևս հայտնի դարձավ 4 տուր առաջ, երբ Դորտմունդում Բորուսիան առաջնության վճռորոշ խաղում նվազագույն հաշվով հաղթեց Բավարիային:



Դե իսկ Բավարիան երկրորդ տարին անընդմեջ ստացավ փոխչեմպիոնի կարգավիճակը:
Չնայած նրան, որ ընթացիկ մրցաշրջանում Յուպ Հայնկեսի սաները դուրս են եկել Գերմանիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչներ, այդուհանդերձ Բունդեսլիգայի չեմպիոնական մրցավազքում բավարացիներ ոչ մի կերպ չկարողացան հավասար պայքար մղել Բորուսիայի հետ:

Ուշագրավ է, որ Բորուսիայի և բավարիայի դիմակայությունների շարքը այսքանով չի ավարտվում: Մայիսի 12-ին Բեռլինի "Օլիմպիաշտադիոն" մարզդաշտում Գերմանիայի գավաթի եզրափակիչում թիմերը կրկին անգամ առճակատման դուրս կգան, սակայն այդ մասին առանձին:

Բունդեսլիգայի վերջին տուրից հետո հայտնի դարձան հաջորդ մրցաշրջանում եվրագավաթներին մասնակցող թիմերի անունները: Գերմանիան երկար տարիների ընդմիջումից հետո եվրոպական ամենահեղիանակավոր խաղարկությանը 4 ակումբներով կրկին անգամ հանդես գալու իրավունք կստանա:  Չեմպիոնների լիգայի խմբային փուլին մասնակցելու իրավունք ստացան` Դորտմունիդ Բորուսիան, Բավարիան և Շալկե 04, իսկ առաջնության անակընկալ Մյունխենգլադբախի Բորուսիան պայքարի մեջ կներգրավվի որակավորման վերջին փուլից:   


Եվրոպայի լիգայի խաղարկության ուղեգրերին արժանացան` Բայերը,Շտուտգարտը և Հաննովերը: Ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության Եվրոպայի լիգայի խաղարկության ուղեգիր է նվաճում երկրի գավաթակիրը կամ եզրափակչի մասնակից թիմը, սակայն եզրփակիչում հայտնված Բորուսիայի և Բավարիայի շնորհիվ, որոնք ինչպես նշեցինք հաջորդ տարի հանդես կգան ՉԼ խաղարկությունում` Եվրոպայի լիգայի վերջին ուղեգիրը տրվեց մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղը զբաղեցրած Հաննովերին:  


Ուժեղագույնների խումբը լքեցին առաջնության երկու անհաջողակներ դարձած` Քյոլնը և Կայզերսալուտեռնը, իսկ 16-րդ տեղը զբաղեցրած Հերտան կփորձի իր տեղը Բունդեսլիգայում պահպանել 2-րդ Բունդեսլիգայի 3-րդ տեղը գրաված թիմի հետ խաղերում: Բեռլինցիների մրցակիցը հայտնի կդառնա վաղվանից 2-րդ Բունդեսլիգայի վերջին տուրից հետո, որը կկայանա վաղը:   

Առաջնության հիցամունքը - Դորտմունդի Բորուսիա 



Յուրգեն Կլոպի ստեղծած հրաշք թիմը իր ցուցադրած վառ ֆուտբոլով և կայուն ֆուտբոլով կրկին անգամ նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը, ընդ որում երկրորդ տարին անընդմեջ: Այն ինչ երկար տարիներ չէր հաջողվում գերմանական մյուս ակումբերին` հաջողվեց Բորուսիային: Դորտմունդյան ակումբը երկու մրցաշրջանի արդյունքներով 4 անգամ պարտության մատնեց Բավարիային և Գերմանիայում վերջ դրեց բավարական հեգեմոնիային: Կլոպի ստեղծած երիտասարդ տաղանդաների դպրոցին այժմ շատերն են նախանձում Եվրոպայում: 

Առաջնության անսպասելիությունը - Բավարիա


Մրցաշրջանից առաջ բոլորն էին հավատում Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբի վերջնական հաղթանակին:Դրա մասին էին վկայում նաև Բավարիայի լուրջ համալրումները: Չնայած, որ Յուպ Հայնկեսի սաները բավականին լավ մեկնարկեցին առաջնության սկբնամասում և դարձան ձմեռային չեմպիոն, այդուհանդերձ մի քանի տուրերի ընթացքում անհաջող հանդիպումների շարքից հետո առաջատարի դիրքերը զիջեցին Դորտմունդի Բորուսիային: Վերջնագծում Բավարիան կարողացավ որոշ չափով շտկել իրադրությունը սակայն 30-րդ տուրում կայացած կարևորագույն խաղում չկարողացավ օգտվել Բորուսիային շրջանցելու հնարավորությունից և զենքերը վայր դրեց: Այսպիսով Բավարիան երկրորդ տարին ստացավ փոխչեմպիոնի կարգավիճակը:  



Առաջնության  անակընկալը - Մյունխենգլադբախի Բորուսիա 


Քչերն էին հավատում, որ նախորդ մրցաշրջանում իր տեղը Բունդեսլիգայում մի կերպ պահպանած Մյունխենգլադբախի Բորուսիան ի վիճակի ներգրավվել չեմպիոնական մրցավազքին: Եվ հարկ է նշել, որ գլադբախյան ակումբը առաջնության ավարտից 8-9 տուր առաջ լիարժեքորեն պայքարում էր չեմպիոնական տիտղոսի համար, սակայն վերջին հատվածում Ֆավրեի սաները սկսեցին անտեղի միավորներ կորցնել և զգացնել տվեց թիմի ոչ այդքան բարձր կարգ, որից հետո Բորուսիան մրցավազքը հատեց 4-րդ տեղում, որը նրանց հնարավորթյուն տվեց երկարատև տարների ընդմիջումից հետո կրկին անգամ հանդես գալ եվրագավաթներում: Այդուհանդերձ դա ահռելի մեծ նվաճում կարելի է համարել մի թիմի համար, որ նախորդ մրցաշրջաններում համարվում էր Բունդեսլիգայի բացահայտ ետնապահներից մեկը:  Առաջին հերթին Բորուսիան բոլորին հիացրեց և հաճելիորեն զարմացրեց իր ցուցադրած` վառ, կրակոտ և դինամիկ ֆուտբոլով: Իհարկե այդ ամենը ստեղծվեց և կյանքի կոչվեց մի մարդու շնորհիվ ում անունն է Լուսիեն ֆավրե: Շվեյցարացին թիմը գլխավորեց նախորդ մրցաշրջանում, երբ մյունխենգլադբախյան ակումբը գտնվում էր օրհասական պահին: Այն ժամանակ թվում էր, թե Բորուսիան անխուսափելիորեն գլորվելու է "անդունդը", սակայն առաջնության եզրագծում մի քանի հաղթանակների շնորհիվ ֆավրեին հաջողվեց թիմին հանել ճահճից և մեկ մրցաշրջանի ընթացքում Մյունխենգլադբախի Բորուսիային ուղղորդեց երկրի լավագույն ակումբների լավագույն քառյակ: Բնականաբար մյուս մրցաշրջանում Բորուսիայի շատ առաջատարներ հանդես կգան այլ ակումբներում:  


Առաջնության  հիասթափությունը - Քյոլն


 Բունդեսլիգային հրաժեշտ կտա մի ակումբ, որը իր ֆինասնական և ֆուտբոլիստների խաղամակարդակով այդքան էլ հետ չի մնում, որոշ առաջատար գերմանական ակումբներից: Առաջնության առաջին կեսի ավարտից հետո Քյոլնը վստահորեն ընթանում էր աղյուսակի միջին հատվածում, սակայն վերջնամասնում թիմը սկսեց անընդմեջ պարտություններ կրել` ինչից հետևեց գլխավոր մարզիչ Սոլբակենի պաշտոնանկությունը: Նրան փոխարինած Շեֆերին չհաջողվեց սխրանք գործել և թիմը կարելի է ասել առանց պայքարի "սուզվեց": Քյոլնը իր առաջատար Լուկաս Պոդոլսկու հետ բազմիցս էր հայտնվել նմանատիպ իրավիճակներճում, սակայն միշտ կարողացել էր պայքարել և քաջարի մարտիկի պես դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակներից: Այս անգամ Քյոլնը իր երկրպագուներին հիասթափեցրեց հենց այդ գործոնով:Նշենք, որ Պոդոլսկին հաջորդ միրցաշրջանը կսկսի Արսենալի կազմում:  

ՏՈՒՐ 34

«Նյուրնբերգ»  – «Բայեր» 1:4

գոլերը` Կիսլինգ, 7 (0:1); Կիսլինգ, 32 (0:2); Մակ, 58 (1:2); Շյուրլե, 77 (1:3); Կիսլինգ, 89 (1:4)

«Քյոլն» – «Բավարիա»  1:4

գոլերը` Մյուլլեր, 34 (0:1); Ջերոմել, 52 (0:2, ինքնագոլ); Ռոբեն, 54 (0:3); Նովակովիչ, 63 (1:3); Մյուլլեր, 85 (1:4)

«Աուգսբուրգ»  – «Համբուրգ»  1:0

գոլը` Չժա Չոլ, 34 (1:0)

«Վերդեր»  – «Շալկե»  – 2:3

գոլերը` Դրաքսլեր, 30 (0:1); Պիսարո, 42 (1:1, 11մ); Հունտելար, 65 (1:2); Հունտելար, 74 (1:3); Պիսարո, 82 (2:3)

«Բորուսիա» – «Ֆրայբուրգ» 4:0

գոլերը` Բլաշիկովսկի, 5 (1:0); Լևանդովսկի, 20 (2:0); Լևանդովսկի, 27 (3:0); Բլաշիկովսկի, 39 (4:0)

«Հաննովեր»  – «Կայզերսլուտերն»  2:1

գոլերը` դե Վիտ, 7 (0:1); Բուգերա, 38 (1:1, ինքնագոլ); Յա Կոնան, 71 (2:1)

«Հերտա»  – «Հոֆենհայմ» 3:1

գոլերը` Բեն Հատիրա, 14 (1:0); Բեն Հատիրա, 78 (2:0); Կոմպեր, 85 (2:1); Ռաֆայել, 90+1 (3:1)

«Շտուտգարտ» – «Վոլֆսբուրգ» 3:2

գոլերը` Հելմես, 28 (0:1); Ռուսս, 60 (0:2); Կակաու, 73 (1:2); Ռոդրիգես , 77 (2:2); Տրաորե, 79 (3:2)

«Մայնց»  – «Բորուսիա»  0:3

Գոլերը` Ռոյս, 31 (0:1); Ռոյս, 61 (0:2); դե Կամարգո, 69 (0:3)


1
ԲՈՐՈՒՍԻԱ Դ
  34   25 6 3   80:25 55   81
2
ԲԱՎԱՐԻԱ
  34   23 4 7   77:22 55   73
3
ՇԱԼԿԵ 04
  34   20 4 10   74:44 30   64
4
ԲՈՐՈՒՍԻԱ Մ
  34   17 9 8   49:24 25   60
5
ԲԱՅԵՐ
  34   15 9 10   52:44 8   54
6
ՇՏՈՒՏԳԱՐՏ
  34   15 8 11   63:46 17   53
7
ՀԱՆՆՈՎԵՐ 96
  34   12 12 10   41:45 -4   48
8
ՎՈԼՖՍԲՈՒՐԳ
  34   13 5 16   47:60 -13   44
9
ՎԵՐԴԵՐ
  34   11 9 14   49:58 -9   42
10
ՆՅՈՒՐՆԲԵՐԳ
  34   12 6 16   38:49 -11   42
11
ՀՈՖԵՆՀԱՅՄ
  34   10 11 13   41:47 -6   41
12
ՖՐԱՅԲՈՒՐԳ
  34   10 10 14   45:61 -16   40
13
ՄԱՅՆՑ
  34   9 12 13   47:51 -4   39
14
ԱՈՒԳՍԲՈՒՐԳ
  34   8 14 12   36:49 -13   38
15
ՀԱՄԲՈՒՐԳ
  34   8 12 14   35:57 -22   36
16
ՀԵՐՏԱ
  34   7 10 17   38:64 -26   31
17
ՔՅՈԼՆ
  34   8 6 20   39:75 -36   30
18
Կ'ԼԱՈՒՏԵՌՆ
  34   4 11 19   24:54 -30   23

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ



Ակումբ
Խ
Գ(11մ) Գ/Խ
1.
32 29(6)
0.91
2.
33 26(4)
0.79
3.
34 22(0)
0.65
4.
29 18(2)
0.62
5.
32 18(0)
0.56

Դիտումներ: 675 | Ավելացրեց: Vahram | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 2
0  
2 Vahram   (05.05.2012 22:37) [Նյութ]
hamadzayn em , de henc finali taktiken el pordzum er indz tvuma esor Heinkesy

0  
1 Rommel   (05.05.2012 22:10) [Նյութ]
Im karciqov finalum henc es sastavov el kxaxanq ... Contenton aveli lava xaxum pashtpanutyunum qan Rafinhan ...

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0