Շաբաթ, 04.05.2024, 09:49
Գլխավոր » 2011 » Մարտ » 16 » ԽԱՂԻՑ ՀԵՏՈ
16:24
ԽԱՂԻՑ ՀԵՏՈ


ԼՈԻԻ ՎԱՆ ԳԱԼ
§Մենք ձգտում էինք ավելիին: Այս մրցաշրջանում մենք 4-5 անգամ հաղթանակած խաղ ձեռքներիցս բաց թողեցինք: Այսօր նույնպես այդպես եղավ: Առաջին խաղակեսում պետք էր հաղթողի հետ կապված բոլոր հարցերը հանել, սակայն դրա փոխարեն Ինտերը փրկվելու շանս ստացավ և մնաց խաղում: Չնայած, որ նրանք ստեղծեցին բավականին քիչ գոլային պահեր, սակայն կարողացան իրացնել իրենց ընձեռված հնարավորությունները: Այդպիսի բան ֆուտբոլում կարող է պատահել: Ընդմիջմանը տղաներին ասացի,որպեսզի գործեն ավելի հավաքված և նույնիսկ դրանից հետո թիմը շարունակում էր վտանգավոր պահեր ստեղծել: Եղավ պահ, երբ Բավարիայի երեք ֆուտբոլիստներ դուրս եկան մեկ պաշտպանի դեմ, սակայն չկարողացան գրավել դարպասը: Պետք էր գործել համախմբված, իսկ մենք դրա փոխարեն մեզ համար ստեղծեցինք անախորժություններ: Ես հենց դա էլ նկատի ունեի, երբ տղաներին նախազգուշացնում էի, որպեսզի չձգտեն ավելիին: Շատ սխալներ թույլ տվեցինք պաշտպանությունում և մրցակցին թողեցինք հեշտորեն գրավել մեր դարպասը¦:

ՄԱՐԻՈ ԳՈՄԵՍ
§Առաջին խաղակեսից հետո գնդակը զիջեցինք մրցակցին և սկսեցինք գործել պասիվորեն: Թույլ տվեցինք բավականին դառը սխալներ: Մենք բոլորս կորցրել ենք պատասխանատվության զգացողությունը¦:

ԱՐԻԵՆ ՌՈԲԵՆ

§Հերթական անգամ մեր թիմը թույլ է տալիս նորից նույն սխալները: Մենք պետք է այս խաղը հաղթեինք 4:1 հաշվով: Փոխարենը սեփական հարկի տակ բաց թողեցինք երեք գնդակ:Նման բան չպետք է պատահեր¦:

ԲԱՍՏԻԱՆ ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐ

§Այժմ ես կարող եմ հասկանալ Զիդանին: Մատերացին ինձ սկսեց սադրել դեռ մեկնարկային  սուլիչից առաջ: Այդ ամենը շարունակվում էր նաև խաղի ժամանակ: Բոլորն էլ գիտեն թե ինչպիսի համբավ ունի նա: Մարկոն միշտ էլ աչքի ընկնում նման կեղտոտ արարքներով¦:
Դիտումներ: 619 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 3
+1  
3 Marat   (18.03.2011 11:01) [Նյութ]
Absurd!!! minch ev hima mardu tramabanutyan mej chi texavorvum. Brenon kentronakan pastpan@ 21 tarekana, bayc vonch vor 31 tarekani nman xaxa

+1  
2 Oliver   (16.03.2011 18:05) [Նյութ]
Inch vor ban uremn sxala hrahangel Van gal@: Lav chi bacatrel...

+1  
1 contenental   (16.03.2011 18:04) [Նյութ]
killed killed killed

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0