Օգոստոսի 2-ին լրանում է գերմանական ֆուտբոլի և Բավարիայի լեգենդար ֆուտբոլիստ Շտեֆան Էֆֆենբերգի 44-ամյակը:
Ֆանտաստիկ խաղային մտածելակերպ, անտանելի բնավորություն, իր թիմի օգտին խաղերի ելքեր վճռելու ունակություն,գոռոզություն և անկոտրում կամք` ահա այսպիսի բնորոշիչներով կարելի է նկարագրել Էֆֆեին:
Այսօր հայտնի կդառնա 2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչի երկրորդ
մասնակցի անունը: Աշխարհի երկու ֆուտբոլային մեծագույն հավաքականներ
հանդիսացող Գերմանիան և Իտալիան կպարզեն եզրափակչի երկրորդ մասնակցի
անունը: Ում հետ կմրցի Իսպանիան` Գերմանիայի՞, թ՞ե Իտալիայի հետ
Ճապոնիայում և Հարավային Կորեայում 2002 թվականին տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ Գերմանիայի հավաքականի դարպասապահն իսկական հրաշքներ էր գործում: Ողջ առաջնության ընթացքում Կանն իր թիմին փրկում էր այնպիսի իրավիճակներից, երբ թվում էր՝ գոլը անխուսափելի է:
Բազմաթիվ ֆուտբոլասերների խնդրանքով անդրադառնում ենք Չեմպիոնների լիգայի հայաստանյան ցուցադրումներին: Ինչպես գիտեք Հայաստանում եվրոպական ամենահեղինակավոր առաջնության ցուցադրման հեղինակային իրավունքերը պատկանում են Հ1-ին: Եվ ի շնորհիվ Հանրային հեռուստաընկերության, արդեն շատ հայ ֆուտբոլասերներ մոռացել են, որ Չեմպիոնների լիգան, ոչ թե Ռեալի և Բարսելոնայի , այլ ողջ եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր առաջնությունն է:
Բավարիա-Ռեալ հակամարտությունը բավականին հին պատություն և խորը արմատներ ունի: Ճակատագրի հեգնանքով թիմերի ճանապարհները խաչվեցին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսազրափակիչում: Եվրոպական ֆուտբոլի "տիտանները" մեկ անգամ չէ, որ հանդիպել են նման վճռորոշ մենամարտերում: Ժամանակի համընթաց փոփոխվել են թիմերի կազմերը, մարզիչները, ղեկավարները, ամեն ինչ, սակայն դիմակայության սկզբունքը մինչ օրս մնում է անփոփոխ:
Բունդեսլիգայի 25-րդ տուրում Բավարիան սեփական հարկի տակ կընդունի Հոֆենհայմին: Բավարիայի և Յուպ Հայնկեսի համար այս հանդիպում շատ կարևոր կլինի, քանի որ եթե Բավարիան այսօր էլ համարձակվի միավորներ կորցնել, ապա չեմպիոնության մասին երզանքները վերջնականապես կվերանան: Եվ ընդհանրապես առաջիկա շաբաթը Բավարիայի համար կարող է ճակատագրկան նշանակություն ունենալ, քանի որ առաջիկա երեքշաբթի օրը մյունխենցիները ևս մեկ կարևորագույն հանդիպում կանցկացնեն Չեմպիոնների լիգայի շրջանակներում: Առաջին խաղում Բազելին` 0:1 հաշվով զիջելուց հետո Յուպ Հայնկեսի սաները հայտնվել են կրկնակի ճնշման տակ: Դրություն շտկելու համար առաջիկա երկու խաղերը բավարացիները պարտավոր են հաղթել:
20-րդ տուրից հետո ընդգծվեց առաջնության առաջատարը: Վերոնշյալ տուրը ցույց տվեց,թե արծաթե սկուտեղի համար պայքարող թիմերին, որքան է բավարարում կայունությունը: Չեմպիոնության համար խելահեղ մրցավազքում դեռևս լավ են նայվում Դորտմունդի Բորուսիայի ֆուտբոլիստները: Նյուրնբերգի հետ խաղում դորտմունդցիները բավականին դժվարագույն խաղում ցուցադրեցին առաջատարին վայել խաղ և համապատասխան բարձր կարգ` ինչը և հանդիսանում է առաջատարի կարևորագույն հատկանիշներից մեկը: Իսկ ահա Բավարիան կարծես, թե "ձմեռային քուն է" մտել: Մեղմ ասած Յուպ Հայկենսի սաները հիասթափեցնում են իրենց միջնակարգ խաղով: Եթե նախորդ մի քանի մրցաշրջանների ընթացքում` այս նույն ժամանակահատվածում թիմը, երկրորդ շրջանի սկզբնամասում ունենում էր լուրջ կադրային խնդիրներ, ապա ընթացիկում բավարացիների առաջատարները գտնվում են ողջ և առողջ վիճակում: Ինչումն է կայանում խնդիրը` միանշանակ դժվար է ասել:
Առաջնության ավարտը սարերի հետևում չէ և մրցաշարային աղյուսակը վերջնական տեսք ստանալու համար մնացել է ընդամենը երեք տուր: Մնացած երեք խաղերից առաջ «Բավարիան» երրորդ հորիզոնականի համար պայքարում 2 միավորով զիջում է Հանովերին:
Շատերը գերմանական առաջնությանը
վերաբերվում են զgուշաբար, սակայն նույնիսկ անգլիացիները նախանձով են
նայում Բունդեսլիգայի այժմյան ֆինանսականն բարվոք վիճակին: Բունդեսլիգայի
տարեկան ֆինանսական հաշվեկշիռը չի երևում հուսալի, այլ նույնիսկ
հեքիաթային է: Աշխարհի մյուս առաջնություններին մնում է միայն երազել
այդպիսի թվերի մասին: Անգլիական Պրեմիեր Լիգան գերմանական ֆուտբոլի համեմատ
հանդիսանում է միլիոնավոր պարտքերի ու ստրկության ագահության կենտրոն:
Գերմանիայում կա մի հիանալի քաղաք, որը աշխարհին նվիրել է բազմաթիվ կարևորագույն իրադարձություններ, հետարքրիր մարդկանց, արվեստագետներ, ճարտարապետներ, գարեջրագործներ և ընդհանրապես հին աշխարհամասում այս վայրը համարվում է խոշորագույն պատմամշակույթային կենտրոներից մեկը: Այս խոսքերի տակ իհարկե կարելի է հասկանալ բազմաթիվ քաղաքների մասին, սակայն խոսքը Մյունխենի մասին է: